Մեր և ձեր ներդրած ջանքերը արդյունքներ են տալիս. Զարեհ Սինանյանը` «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Մեր և ձեր ներդրած ջանքերը արդյունքներ են տալիս. Զարեհ Սինանյանը` «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Մեր և ձեր ներդրած ջանքերը արդյունքներ են տալիս. Զարեհ Սինանյանը` «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 15-ին ընդունեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներ Հարություն Աթոյանին (Ռուսաստան, Չիտա) և Մարի Հունանյանին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Դյուսելդորֆ)։ Հանդիպմանը ներկա էր նաև ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը:

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը հետաքրքրվեց Սփյուռքի երիտասարդ դեսպանների ծավալած գործունեությամբ, մասնավորապես,  ինչպիսի արդյունքներ են գրանցել և ինչ դիտարկումների են հանգել այս 8 ամիսների աշխատանքի ընթացքում: «Սփյուռքի հետ ամուր  կապի ստեղծումը այս  ծրագրի առանցքային նպատակներից մեկն է: Այսօր այդ  կապն ապահովողները նաև դուք եք՝ Սփյուռքի երիտասարդ դեսպաններդ, ովքեր, գտնվելով աշխարհի տարբեր մասերում, ունեն նույն առաքելությունը՝  մոտեցնել Հայաստանն ու  սփյուռքը և կենսունակ պահել հայ համայնքները: Ուրախ եմ,  որ մեր և ձեր ներդրած ջանքերը արդյունքներ են տալիս և հույս ունեմ, որ ձեր  շարքերը կշարունակվեն համալրվել»,- կարևորեց Զարեհ Սինանյանը:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից Հարություն Աթոյանը ներկայացրեց Չիտայի հայ համայնքում կատարած աշխատանքները։ Իր և համայնքի այլ ակտիվիստների  ջանքերով Չիտայում ստեղծվել և գործում է  հայկական կրթամշակութային կենտրոն, որտեղ  հաճախող  շուրջ  60 մեր հայրենակիցներ սովորում են հայերեն,  ուսումնասիրում  հայ մշակույթը և զբաղվում «սամբո» մարզաձևով։ «Այս ծրագիրն ինձ  մեծ վստահություն և ուժ է տվել, նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցել: Այդ ամենն ինձ մեծապես օգնում է կենտրոնի աշխատանքների կազմակերպման հարցում»,-նշեց Հարություն Աթոյանը: Գերմանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի  Հունանյանը խոսեց  իր գործունեության մասին։ Ծրագրի շրջանակներում այցելելով տարբեր քաղաքներ՝ Մարին ծանոթանում է Գերմանիայի հայ համայնքի խնդիրներին, պարզում համայնքում ապրողների  հետաքրքրությունների շրջանակները: Մարին  ընդգծեց, որ գերմանահայ համայնքում  առկա խնդիրներից են հայոց լեզվի իմացությունը, իրենց հայրենիքի պատմության և ներկայի հիմնավոր ուսումնասիրման բացակայությունը:  Նա նշեց, որ տեղի հայ երիտասարդները մեծ ցանկություն են հայտնում  անմիջականորեն առնչվելու և ծանոթանալու Հայաստանի և այնտեղ ապրող իրենց հայրենակիցների հետ:

Հանդիպման ավարտին Սփյուռքի երիտասարդ դեսպանները պատրաստակամություն հայտնեցին ծրագրի ավարտից հետո ևս կապի մեջ լինել գրասենյակի հետ և շնորհակալություն հայտնեցին գրասենյակի կողմից հետևողական աշխատանքի և ծրագրին մասնակցելու հնարավորության համար:

Թեմայի այլ նորություններ