Մենք պետք է կարողանանք հետևողական գործողություններով հասնել պատմական արդարության վերականգնմանը. Նազելի Բաղդասարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Մենք պետք է կարողանանք հետևողական գործողություններով հասնել պատմական արդարության վերականգնմանը. Նազելի Բաղդասարյան

Մենք պետք է կարողանանք հետևողական գործողություններով հասնել պատմական արդարության վերականգնմանը. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ Բագրատունյաց պուրակում գտնվող Վերածնունդ հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 
 
Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ կանգնած են, դրսում և ծառը-ի նկարն է
 
«Մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտելի են բոլոր ժամանակներում։ Նախորդ դարասկզբին հայերի բնաջնջման փորձը ապտակ էր քաղաքակիրթ հանրությանը, և ցավով պետք է արձանագրենք, որ նախորդող ժամանակաշրջանի դատապարտումները և բարձրաձայնումները բավարար չէին, դրա համար է, որ մենք այսօր ի լուր աշխարհի պետք է շարունակենք խոսել Հայոց ցեղասպանության մասին, որը հիմք կհանդիսանա հետագա վայրագությունների կանխարգելման համար։ Մենք պետք է կարողանանք հետևողական գործողություններով հասնել պատմական արդարության վերականգնմանը, որովհետև մազապուրծ եղած ժողովրդի համար կարևոր է պատմական արդարությունը, և սա է մեր աշխատանքի ուղին, որ հնարավորինս հաճախ և ավելի բարձր ամբիոններից խոսենք այն ոճրագործությունների մասին, որը դրոշմված են մարդկության ճակատին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվել է Պատարագ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին:
 
Հնարավոր է սա 1 անձ և ամբոխը-ի նկարն է
 

Թեմայի այլ նորություններ