Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի առանձնազրույցը: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ զրույցը գնահատում է բավականին բովանդակային:

Արարատ Միրզոյանը  Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ նշեց, որ իրենց քննարկման օրակարգում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

«Գործընկերոջս մանրամասներ  ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրները»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ու Զբիգնև Ռաուն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն: Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ:

Թեմայի այլ նորություններ