Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    87%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    83%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    53%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    10 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    8 կմ/ժ
  • Արցախ 8°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը

Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը՝ ասելով, որ այդ հարցն «օրինականորեն» կբարձրանա, եթե Ռուսաստանը ճեղքի Ուկրաինայի առաջնագիծը, և եթե Կիևը նման խնդրանքով դիմի։ Այս մասին Մակրոնն ասել է The Economist պարբերականին տված հարցազրույցում։

«Ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք բախվում ենք մեկի հետ, ով ոչինչ չի բացառում», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա հետ չի կանգնում այս տարվա սկզբին արված մեկնաբանություններից, երբ ասել էր, որ չի բացառում արևմտյան զորքերի ուղարկումն Ուկրաինա։

Փետրվարին Մակրոնի այս հայտարարությունը մեծ աղմուկ հանեց տարբեր երկրներում։ Մի շարք երկրներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեցին, որ չեն պլանավորում մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա։

Թեմայի այլ նորություններ