ՄԱԿ-ի ներկայացուցիչը ծանոթացել է Տավուշի մարզում Պարենի համաշխարհային ծրագրի ընթացիկ ծրագրերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ծանոթացել է Տավուշի մարզում Պարենի համաշխարհային ծրագրի ընթացիկ ծրագրերին

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ծանոթացել է Տավուշի մարզում Պարենի համաշխարհային ծրագրի ընթացիկ ծրագրերին

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով Տավուշի մարզում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։ Այդ մասին ասված է Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ Լիլա Փիթրսը ապրիլի 20-ին այցելել է Թեղուտի դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել արևային կայաններում՝ օգնելով դպրոցին խնայելու էլեկտրաէներգիայի ծախսերը։

Հիդրոպոնիկ ջերմատունը ոչ միայն նպաստում է «Դպրոցական սնունդ» ծրագրին, այլև ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։

Թեղուտում, ի նշան համագործակցության, Լիլա Փիթրսը և Հայկ Ղալումյանը մրգատու ծառ են տնկել դպրոցի բակում։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը այցելել է նաև մարզի առաջին ամբողջահատիկ ցորենի ալրաղաց և մոտակա հացաբուլկեղենի արտադրամասեր, որոնք արտադրում են ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց՝ երեխաներին հնարավորություն տալով սննդարար հաց ուտել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի շրջանակում։

Տիկին Փիթրսը մարզպետի և մարզպետի տեղակալի հետ ունեցած զրույցի ընթացքում ընդգծել է ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում»,- նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ