«Մաաթ» հիմնադրամի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

«Մաաթ» հիմնադրամի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Մաաթ» հիմնադրամի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Մաաթ» հիմնադրամի ղեկավար Այման Օքեիլը միջազգային հանրությանը կոչ է անում փաստահավաք խումբ ձևավորել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այման Օքեիլն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում։

«Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց դեռևս չկա միջազգային կոնսենսուս՝ճանաչելու այս հանցագործությունը, որի մեղավորները մինչ օրս չեն պատժվել, թեև համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի III հոդվածի (բ) և (գ) կետերի՝  տեղի է ունեցել հայ ժողովրդի ցեղասպանություն։  Այն, ինչ հիմա կատարվում է Ղարաբաղում, նույնպես կարելի է որակել որպես ցեղասպանության հանցագործություն, քանի որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունք։

Չնայած ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային ճնշմանը ադրբեջանական ուժերը հարձակումներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, ծանր տրամաչափի զենքերով թիրախավորում են ենթակառուցվածքներն ու քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը խախտել է բոլոր միջազգային նորմերը, որոնք ճանաչում են քաղաքացիական անձանց պաշտպանությունը և նրանց կյանքի իրավունքը, հետևաբար, Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին մենք ընդգծում ենք միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, կոչ ենք անում հավատարիմ մնալ միջազգային դաշնագրերին, իսկ  միջազգային հանրությանը կոչ ենք անում ձևավորել փաստահավաք խումբ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասված է Օքեիլի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ