Լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելը կարող է արգելվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելը կարող է արգելվել

Լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելը կարող է արգելվել

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ լիզինգի պայմանագրում կարող է նախատեսվել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու արգելք կամ իրավունք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

«Նախատեսվում է  լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համապատասխանաբար Պետական  սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է սահմանել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողնման արգելք այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ վերջինիս լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը ՀՀ-ից»,-ասաց Մինասյանը:

Գործող իրավանորմերը չեն կարգավորում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում լիզինգառուն կարող է ցանկացած պահի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:

Մինասյանը տեղեկացրեց, որ լիզինգային ընկերություններից մեկը ներկայացրել է, որ վերջին 1 տարվա ընթացքում կնքել է 303 տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագիր, արդյունքում 14 տրանսպորտային միջոց հատել է ՀՀ պետական սահմանը, դրանով ռիսկի տակ է դրվել լիզինգի պայմանագրի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հետ կապված վերադարձելիությունը:

Նախագծով նախատեսվում է, որ լիզինգառուն հնարավորություն չի ունենա լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով հատել պետական սահմանը, եթե կնքված պայմանագրով նախատեսվում է նման արգելք:

Թեմայի այլ նորություններ