Լիտվացի գործիչը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Լիտվացի գործիչը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնում

Լիտվացի գործիչը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնում

Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, որը սեփական օրինակով կարող է մյուսներին ցույց տալ, թե ինչպես է հնարավոր ցեղասպանության ենթարկվելուց հետո ոտքի կանգնել ու կառուցել սեփական ապագան: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, խորհրդարանի (Սեյմաս) նախկին պատգամավոր, պատմաբան, հայտնի հասարակական գործիչ, Լիտվայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախաձեռնող խմբի ակտիվ անդամ Ալգիս Կաշետան:

«Ես մասնագիտությամբ պատմաբան եմ: Բնականաբար, Հայոց ցեղասպանության մասին գիտեի դեռ երիտասարդ տարիներին: Այս թեման ակտուալ էր, քանի որ մեր ժողովուրդները պատմականորեն նման են և ունեն ողբերգական պատմություն: Սակայն հենց շփումը  Լիտվայի հայկական սփյուռքի հետ, որը մեր հասարակության զգալի մասն է կազմում, կան նշանավոր անձինք՝ դիզայներներ, բժիշկներ և այլն, նրանցից յուրաքանչյուրն ունի անձնական պատմություն, դա, իհարկե, շատ ավելի է տպավորում, քան միայն հանրագիտարանային գիտելիքները: Մենք Սփյուռքի ներկայացուցիչների հետ քննարկում էինք, թե միջազգային համատեքստում ինչ նշանակալի ներդրում կարող է ունենալ Ցեղասպանության ճանաչումը, եթե Լիտվայի խորհրդարանն ընդունի համապատասխան բանաձևը, որով կոչ էր արվում Թուրքիային ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը: Դա 2005 թվականն էր, հեշտ չէր: Մեր քաղաքական էլիտայի մի մասը, թերևս, դեռ պատրաստ չէր վիճել այն երկրի հետ, որի հետ ցանկանում էինք տնտեսական մի շարք հարցեր կարգավորել: Սակայն ամեն դեպքում մեզ՝ նախաձեռնող խմբին, հաջողվեց համոզել գործընկերներին, և բանաձևն ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Կարելի է համեմատել, որ, ցավոք, ԱՄՆ-ում միայն վերջերս դա արվեց: Ուստի ես հպարտ եմ, որ մեր խորհրդարանն այս քննությունը տվեց առաջին անգամից: Մեզ համար դա շատ կարևոր է: Հուսով եմ, որ կգա ժամանակ, երբ աշխարհի բոլոր խորհրդարանները կընդունեն նման բանաձևեր և որ ամենակարևորը՝ այս պատմական ճշմարտությունը կճանաչվի այն երկրում, որտեղ տեղի են ունեցել այդ սարսափելի հանցագործությունները»,- նշեց Կաշետան:

Նա մեծապես կարևորեց Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ճանաչումը՝ փաստելով, որ պատմությունը ցույց է տվել, որ հայերի դեմ իրականացված ոճրագործությունից հետո մարդկությունը նորից է բախվել նմանօրինակ հանցագործությունների հետ:

«Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է: Դուք շատ հին ու հարգարժան պատմություն ունեք, գիտեք՝ ինչի վրա հենվել: Դուք կարող եք օրինակ ծառայել շատ ժողովուրդների, թե ինչպես վերապրել, կառուցել ապագա: Այս ոչ հեշտ ժամանակաշրջանում ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս սերունդը կունենա բավարար քաջություն և վճռականություն ոչ միայն ապրելու, այլև գնալու առաջ, դառնալու ավելի ժամանակակից»,- հավելեց լիտվացի գործիչը:

Թեմայի այլ նորություններ