Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքի ահազանգը ամբողջ աշխարհում պետք է ավելի ու ավելի ահագնանա․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքի ահազանգը ամբողջ աշխարհում պետք է ավելի ու ավելի ահագնանա․ վարչապետ

Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքի ահազանգը ամբողջ աշխարհում պետք է ավելի ու ավելի ահագնանա․ վարչապետ

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է սկսվել, էներգետիկ բլոկադային հետևանքով հումանիտար ճգնաժամը ավելի է սրվել, և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը վերականգնել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը, բայց երկու ժամ անց կրկին փակել գազատարը։

Հիշեցնեմ, որ նախորդ անգամ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին։ 2023 թվականի հունվարի 9-ից արգելափակված է Լեռնային Ղարաբաղ էլեկտրական հոսանքի մատակարարումը։ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է սկսվել, էներգետիկ բլոկադային հետևանքով հումանիտար ճգնաժամը ավելի է սրվել, և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։

Սա անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում Հայաստանի այս պնդմանը, հիմա ժամանակի հետ սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։

Փաշինյանը պատահական չի համարում այն, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում երեք անգամ հայտարարությամբ է հանդես եկել։  

«Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակել է 2023 թվականի հունվարի 18-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին։

Այս ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա ու այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Թեմայի այլ նորություններ