Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ

Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է ԱՊՀ–ի, ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը,  ըստ որի հանդիպմանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Կողմերը քննարկել են 2022 թվականին այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկա ժամանակահատվածի գործընկերության հեռանկարները:
 
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաների շուրջ։
 
Քննարկվել են նաև Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները համակցելու, հատվող և փոխլրացնող իրավասությունների ոլորտներում ավելի սերտ շփումներ հաստատելու հարցերը։

Թեմայի այլ նորություններ