Կրթության որակի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է. Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Կրթության որակի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է. Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ

Կրթության որակի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է. Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Նախարարը հանդիպում է ունեցել բուհի կառավարման խորհրդի անդամների, պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական ղեկավարության և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը, անդրադարձել կրթական գործընթացի հիմնական խնդիրներին: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին` խնդիրները տեղում քննարկելու նախաձեռնության համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է բուհական կրթության որակի բարելավումը` հատկապես շեշտելով արվեստի ոլորտում ակադեմիական կրթության կարևորությունը:

«Բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը:

Ընդամենը 3 մլն բնակչությամբ Հայաստանն այսօր ավելի քան 5 տասնյակ բուհեր ունի: Դա մեր երկրի համար իսկապես շատ է, և դրանից էլ ածանցվում է կրթության որակի խնդիրը, որի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է»,- փաստել է նախարարը և որպես օրինակ նշել, որ հարևան Իրանում, որտեղ բնակչության թիվը գերազանցում է 80 միլիոնը, բուհերի թիվը 4 տասնյակից մի քանիսով է ավելի:

Նախարարի խոսքով` պետությունը, ի դեմս նախարարության, չի կարող մտնել արվեստի կրթության բովանդակային խնդիրների և մասնագիտական ծրագրերի տիրույթ, սակայն պետությունը պարտավոր է սահմանել կրթության որակի չափանիշներ` հետևողականորեն պահանջելով որակի բարելավում:

Հանդիպման մասնակիցները կրթության կազմակերպման խնդիրների առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու կարծիքները, հարցեր ուղղել նախարարին:

Բարձրացվել են նաև բուհի զարգացմանն ու կառավարչական հետագա գործունեությանն առնչվող հարցեր և առաջարկներ:

Թեմայի այլ նորություններ