Կրոնը Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համաձայնագրի մաս չէ. Շվեդիայի ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Կրոնը Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համաձայնագրի մաս չէ. Շվեդիայի ԱԳՆ

Կրոնը Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համաձայնագրի մաս չէ. Շվեդիայի ԱԳՆ

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ կրոնական հարցերը չեն մտնում ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ հուշագրի մեջ, որը ստորագրել են նաև Թուրքիան և Ֆինլանդիան, հաղորդում է Radio Sweden-ը։

Չորեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Շվեդիայի կողմից վճռական քայլեր չի տեսնում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Անկարայի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի, բայց ոչ Շվեդիայի անդամակցությանը։

«Ի պատասխան Թուրքիայի վերջին մեկնաբանություններին՝ արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է, որ Շվեդիան զիջումների չի գնա խոսքի ազատության և օրենքի գերակայության հարցում, և որ կրոնը երեք երկրների կողմից ստորագրված համաձայնագրի մաս չէ, որը ՆԱՏՕ-ին միանալու հարցում ճանապարհ է հարթում Շվեդիայի և Ֆինլանդիայի համար»,- ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան: Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը «շոկի է ենթարկում» Շվեդիային, ավելի վաղ հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թոբիաս Բիլստրյոմն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղուրանի այրման հետ կապված գործողությունների ֆոնին դադարեցվել է թագավորության՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը։ Այնուամենայնիվ, նա հույս էր հայտնել, որ Անկարայի հետ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել հուլիսին Վիլնյուսում դաշինքի երկրների արտգործնախարարությունների գագաթնաժողովում։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայի աղբյուրը, թուրքական կողմի խնդրանքով ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի եռակողմ մեխանիզմը կասեցվել է անորոշ ժամկետով։

Ավելի վաղ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն հնարավոր էր համարել իր երկրի դիմումը Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայից առանձին վավերացնելու ընթացակարգը, սակայն հետո հետ էր վերցրել իր խոսքերը։ Իր հերթին Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան Ֆինլանդիայից առաջարկներ չի ստացել Շվեդիայից ՆԱՏՕ-ին անդամակցելու առանձին դիմումի վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ