Կրասնոդարից Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Կրասնոդարից Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Մայիսի 23-ին՝ ժամը 15։15-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից Азимут ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան՝ հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից. 

«Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, նրանցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։ Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Պարետի ցուցումով վերոնշյալ թռիչքով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր։

Աղբյուր՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

 

Թեմայի այլ նորություններ