ԿԳՄՍ նախարարը Գերմանիայի դեսպանին առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ԿԳՄՍ նախարարը Գերմանիայի դեսպանին առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը

ԿԳՄՍ նախարարը Գերմանիայի դեսպանին առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 24-ին հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության շարունակությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի արդյունավետ փորձը՝ Վահրամ Դումանյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Մասնավորապես կարևորելով ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման իրականացումը` կողմերը դիտարկել են ծրագրում նոր դպրոցների ընդգրկման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն առաջնահերթ է համարել միջին մասնագիտական ոլորտում իրականացվող հայ-գերմանական համագործակցության ծրագիրը, որի արդյունքում ՀՀ միջին մասնագիտական մի շարք հաստատություններում ներդրվել է դուալ կրթությունը:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների, երիտասարդ գիտնականների փոխանակման և կրթահետազոտական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև կարևորել մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումներ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Նախարարն այս առումով կարևորել է Գերմանական ակադեմիական փոխանակման կենտրոնի (DAAD) աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչի առնչությամբ դեսպանը նշել է, որ Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային տեղերը կավելացվեն:  

Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և ասել, որ  Գերմանիան կշարունակի համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստ է աջակցել Հայաստանին՝ որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Գերմանիայում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը: 

Թեմայի այլ նորություններ