Կգա ժամանակը՝ կիմանաք, թե ում պատճառով կորցրինք Շուշին, հինգերորդ շարասյուն կա. Քյարամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Կգա ժամանակը՝ կիմանաք, թե ում պատճառով կորցրինք Շուշին, հինգերորդ շարասյուն կա. Քյարամյան

Կգա ժամանակը՝ կիմանաք, թե ում պատճառով կորցրինք Շուշին, հինգերորդ շարասյուն կա. Քյարամյան

«Դա մեր բոլորի պարտությունն է, ոչ իշխանության, ոչ կոնկրետ անհատի, դա հայ ժողովրդի և մեր ընդհանուր ազգի պարտությունն է»

Այս մասին այսօր, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե հայտնի՞ են արդեն պատճառները՝ ինչու՞ ընկավ Շուշին:

Նա նշեեց, որ քրեական գործի նախաքննությունն ամբողջությամբ ավարտվել է այդ մասով, գործը գտնվում է դատաքննության փուլում: 

Քյարամյանը նաև հավելեց, որ որպես կամավոր պատերազմի օրերին եղել է Շուշիում, սակայն չպատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է դուրս եկել այնտեղից:

Հարցին, թե Հայաստանում կա՞ 11 հազար դասալիք, Քյարամյանը պատասխանեց՝ «Հայաստանում բազմաթիվ դասալիքներ կան»:

«Ժամանակը կգա, բոլորն ամեն ինչ կիմանան, հինգերորդ շարասյուն կա՛ր, ենթադրում եմ՝ հիմա էլ կա, այդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, մի մասը հանրայնացվել է, մի մասն էլ կհանրայնացվի ժամանակի ընթացքում: Ժամանակը կգա, մեր ժողովուրդը կիմանա՝ ովքեր են այդ հինգերորդ շարասյան անդամները, ու՞մ պատճառով մենք կորցրեցինք Շուշին և ինչու՞ պատերազմում պարտվեցինք, ես դա խոսատանում եմ»,-հավելեց Քյարամյանը:

Թեմայի այլ նորություններ