Կազանի դպրոցի հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի. 18+, դաժան լուսանկարներ, նյարդերից թույլ անձանց դիտումն արգելվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    53%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 31°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    50%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    69%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    42%
    6 կմ/ժ
  • Արցախ 27°C
    48%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Կազանի դպրոցի հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի. 18+, դաժան լուսանկարներ, նյարդերից թույլ անձանց դիտումն արգելվում է

Կազանի դպրոցում արձանագրված հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին РИА Новости-ին հայտնել են շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից: Ավելի վաղ հայտնի էր դարձել վեց, այնուհետ՝ ինը զոհի մասին: Եվս երկու աշակերտ մահացել է երրորդ հարկից ցատկելու հետևանքով:

Фото:region_kazan116 / VK

Фото:region_kazan116 / VK

Թաթարստանի նախագահը հայտարարել էր յոթ զոհի մասին, որոնցից չորսը տղա են, երեքը՝ աղջիկ. բոլորը ութերորդ դասարանի աշակերտներ են եղել: Նրա խոսքով՝ հոսպիտալացվել է 16 մարդ՝ 12 երեխա և 4 մեծահասակ:

Անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 դպրոցում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրաձգության հեղինակներն անչափահասներ են եղել: Նրանցից մեկը բերման է ենթարկվել, մյուսը՝ չեզոքացվել:

Տարհանված երեխաների հետ աշխատում են հոգեբանները:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Շենքում շարունակվում են օպերատիվ գործողությունները:

Քաղաքում սահմանվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ: Բոլոր կրթօջախներում ուժեղացվել են անվտանգության ապահովման միջոցները:

Թեմայի այլ նորություններ