Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերի նախարար, դոկտոր Ֆալեհ բն Նասեր Ալ Թանիի հետ։ ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են շրջակա միջավայրի բնագավառում երկկողմ համագործակցության ծավալման և խորացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման հեռանկարներին։ Այս համատեքստում կարևորվել է երկու գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումն ու փոխգործակցության հարցերը տեղում քննարկելու անհրաժեշտությունը։

Նույն օրը Կատարում ՀՀ դեսպանը այցելել է  ազդեցիկ լսարան ունեցող կատարական «Ալ-Շարկ» արաբալեզու պարբերականի գլխավոր խմբագրութուն և հանդիպում ունեցել թերթի գլխավոր խմբագիր Սադեկ Մուհամմադ ալ-Ամարիի հետ։ Քննարկվել են «դեսպանություն-տեղական լրատվամիջոցներ» ձևաչափի ձևավորմանը, ինչպես նաև երկու երկրների զանգվածային լրատվամիջոցների միջև փոխգործակցության հաստատմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է այս ոլորտում գոյություն ունեցող ներուժի ակտիվացման կարևորությունը, պայմանավորվածություն ձեռք բերվել աշխատանքների  համադրման ճանապարհով այն լուսաբանելու կապակցությամբ։

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դոկտոր Ահմադ Հասան ալ-Համադի հետ։  Հանդիպմանը քննարկվել են  բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, Հայաստանի և Կատարի միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։

Թեմայի այլ նորություններ