Կարևորը փաստաթղթի անունը չէ, այլ՝ բովանդակությունը․ Գրիգորյանը մանրամասներ հայտնեց հայ-ադրբեջանական բանակցություններից
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Կարևորը փաստաթղթի անունը չէ, այլ՝ բովանդակությունը․ Գրիգորյանը մանրամասներ հայտնեց հայ-ադրբեջանական բանակցություններից

Կարևորը փաստաթղթի անունը չէ, այլ՝ բովանդակությունը․ Գրիգորյանը մանրամասներ հայտնեց հայ-ադրբեջանական բանակցություններից

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կիրակի հանդիպելու են Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշինևում։

Այս մասին նա այսօր հայտարարեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ լրագրողների հետ զրույցում:

Գրիգորյանը նաև անդրադարձավ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը։

Մեկնաբանելով նախարարների համատեղ հայտարարությունը, թե առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ տարամետ, և հարցին՝ կա՞ն կոնկրետ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն կա, ԱԽ քարտուղարն ասաց. «Բանակցություններում հայտնի սկզբունք կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չէ։ Այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենալ»։

Ըստ նրա՝ որոշ հարցերում եղել է առաջընթաց, բայց դրանք ամենահիմնականը չեն․ «Այդ սպասվող բանակցություններին միանալու են նախագահ Մակրոնն ու վարչապետ Շոլցը։ Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումները»:

Իսկ խաղաղության պայմանագրի վերջնական կնքման մասին խոսելիս Գրիգորյանը նշեց՝ որոշված չէ. «Որտեղ հնարավոր եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»։

Ըստ նրա՝ կարևոր չէ, թե ինչ վերնագիր կունենա փաստաթուղթը. «Կարևորը բովանդակությունն է։ Մի քանի կարևոր հարց կա, եթե այդ հարցերի շուրջ կարողանում ենք լուծումներ գտնել, կարևորը դա է»։

Թեմայի այլ նորություններ