Կառավարությունը 200 միլիոն դրամ կհատկացնի ԿԳՄՍ-ին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Կառավարությունը 200 միլիոն դրամ կհատկացնի ԿԳՄՍ-ին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով

Կառավարությունը 200 միլիոն դրամ կհատկացնի ԿԳՄՍ-ին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին լրացուցիչ 200 միլիոն դրամ կհատկացվի՝  2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու և մարզիկների լավագույն մարզավիճակն ապահովելու նպատակով:

Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ այդ գումարով Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում, որով ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, այդ թվում համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար:

«Բացի այդ, ֆեդերացիաները կնախապատրաստվեն միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը: Ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում և մարզական արդյունքների աճ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանում միջազգային մարզական միջոցառումների անցկացումը՝ հավելելով, որ Հայաստանը աշխարհի մարզական քարտեզի վրա պետք է տեղ ունենա:

«Մենք հիմա հյուրընկալում ենք բռնցքամարտի եվրոպայի առաջնությունը, և դա ոչ միայն մարզական իրադարձություն է, այլև շատ կարևոր առիթ, որ մեր երկրում ենթակառուցվածք զարգանա»,- ասաց Վարչապետը:

Թեմայի այլ նորություններ