Կառավարությանը կլիազորվի հաստատել եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց տված մկրտության մասին փաստաթուղթը հավաստում է ազգությամբ հայ լինելը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Կառավարությանը կլիազորվի հաստատել եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց տված մկրտության մասին փաստաթուղթը հավաստում է ազգությամբ հայ լինելը

Կառավարությանը կլիազորվի հաստատել եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց տված մկրտության մասին փաստաթուղթը հավաստում է ազգությամբ հայ լինելը

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:  

ՀՀ Կառավարության 23.11.2007 թ. թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ: Սակայն, դեռևս, օրենքով ՀՀ Կառավարությանը տրված չէ այդ լիազորությունը:

«Նախագծի նպատակն է՝ Կառավարությանը լիազորություն վերապահել՝ հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Թեմայի այլ նորություններ