Կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումը առաջնահերթություններից է, և այս առումով գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունը արդյունավետ կերպով զարգանում է։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ ԶՀԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը, ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում Երևանում կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի անցկացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում զբոսաշրջության զարգացման  ներուժին և ոլորտում իրականացվող նախագծերին։

Մտքեր են փոխանակել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում օտերերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։

Թեմայի այլ նորություններ