Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց

Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քրիս Հոլդենն իրավական հարցերով հանձնաժողովին է ներկայացրել AJR 1 միջոցը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը և Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախահայերին օգնելու համար:

«2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է լիակատար շրջափակման մեջ պահել միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հետ, որն ավելի քան 120 հազար էթնիկ հայերի հայրենիքն է: Շրջափակումն ամբողջությամբ խզում է Արցախի միակ հումանիտար կյանքի ճանապարհը դեպի Հայաստան՝ խոչընդոտելով սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և այլ կարևոր մարդասիրական պաշարների տեղափոխումը տարածաշրջան», - ասել է Հոլդենը:

Քաղաքական գործիչը հավելել է, որ Կալիֆորնիայում է ապրում ամերիկահայերի մեծ համայնք, որոնցից շատերի հարազատները և ընկերները տուժում են շարունակվող շրջափակումից: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկատվության՝ Կալիֆորնիայի նահանգային խորհուրդն այսօր ավելի ուշ կքվեարկի AJR 1 միջոցի շուրջ:

Թեմայի այլ նորություններ