Իշխանասարի ուղղությամբ մարտեր չեն ընթանում. վիրավորների մասին լուրերը բացարձակ սուտ են
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Իշխանասարի ուղղությամբ մարտեր չեն ընթանում. վիրավորների մասին լուրերը բացարձակ սուտ են

Իշխանասարի ուղղությամբ մարտեր չեն ընթանում. վիրավորների մասին լուրերը բացարձակ սուտ են

Սոցցանցերում և մամուլում ակտիվորեն տեղեկություն է շրջանառվում, թե Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում: Գրել են, թե հակառակորդը հարձակում է նախաձեռնել ու իբր հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», -հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը infocom-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող այս լուրերը։ Փոխմարզպետը հստակեցրեց, որ Սեւ լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սեւ լիճ։ Հարձակումների վերաբերյալ տեղեկությունները փոխմարզպետը բացարձակ սուտ է որակում։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ևս արձագանքել է լուրերին. «Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին։ Հակառակորդը GPS-ով գծված սահմանից էլ առաջ են եկել»։ Գորիսի փոխքաղաքապետը նշել է, որ իր տեղեկություններով բանակցությունները վարում է առաջին բանակային կորպուսը։

Պաշտպանության նախարարությունը  Տեղեկատվության ստուգման կենտրոնին  հայտնել է, որ վիրավորվածների մասին լուրերը կեղծ են։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն Infocom-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։ 

«Մեդիատեռորի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ ՝ Սյունիքի մասին։ 

Իշխանասարում ոչ մի կրակոց չի հնչել, էլ ուր մնաց՝ մարտեր ընթանան։ 

Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»,- Ֆեյսբուքի իր  էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

 

 

Թեմայի այլ նորություններ