Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը Թեհրանում աշխատանքային հանդիպում են ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը Թեհրանում աշխատանքային հանդիպում են ունեցել

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը Թեհրանում աշխատանքային հանդիպում են ունեցել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության  զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։

Հանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստն անցկացնելու համար։

Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։

Թեմայի այլ նորություններ