Իրանով և Հայաստանով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի շահերի դեմ, այլ այդ տրանսպորտային երթուղու բոլոր շահառուների դեմ․ ԻԻՀ դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Իրանով և Հայաստանով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի շահերի դեմ, այլ այդ տրանսպորտային երթուղու բոլոր շահառուների դեմ․ ԻԻՀ դեսպան

Իրանով և Հայաստանով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի շահերի դեմ, այլ այդ տրանսպորտային երթուղու բոլոր շահառուների դեմ․ ԻԻՀ դեսպան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում մեկնարկել է «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովը։ Աշխատաժողովի աշխատանքներին մասնակցում են ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ԻԻՀ-ում ՀՀ նախկին դեսպանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները, Օրբելի կենտրոնի վերլուծաբաններ: 

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում ասաց, որ ուրախ է ԻԻՀ հաղթանակի 44-րդ տարեդարձի նախօրեին ներկա գտնվելու այս գիտաժողովին, որը նվիրված է ԻԻՀ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-րդ տարեդարձին։

«44 տարի առաջ այս օրերին Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ հաղթանակ տարավ 20-րդ դարի ամենաժողովրդական հեղափոխություններից մեկը, որի արդյունքում Իրանի քաղաքական դաշտից դուրս մղվեց ավտորիտար և կախյալ միապետական վարչակարգը և «Անկախություն, ազատություն ԻԻՀ» կարգախոսով ստեղծվեց կրոնական, ժողովրդական վարչակարգ։ ԻԻՀ-ն, որը հեղափոխության արդյունքում ծնունդ առած քաղաքական վարչակարգ է՝ արտաքին հարաբերությունների կարգավորման հարցում իր մոտեցումը հիմնել է երեք սկզբունքների վրա, այն է՝ արժանապատվություն, իմաստություն և նպատակահարմարություն։ Այս սկզբունքները մեր գործողությունները կենտրոնացնում են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը ընդլայնելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը աջակցելու, արտաքին հարաբերություններն ի նպաստ ազգային կարողությունների խթանմանը օգտագործելու շուրջ»,- ասաց դեսպանը։   

Ի հավելումն նա նշեց, որ 1991 թվականին Հայաստանի անկախացումը նոր դուռ բացեց հայ-իրանական հարաբերությունների համար և 31 տարի առաջ այս օրը պաշտոնապես երկու երկրների միջև հաստատվեցին քաղաքական հարաբերություններ ու չնայած վերջին երեք տասնամյակների ընթացքում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում առաջ եկած վայրիվերումներին, երկու երկրների ղեկավարությունները բարձր են գնահատում երկկողմ հարաբերությունները։ 

«Իրանի Իսլամական պետության նոր կառավարության օրոք, որը 2021 թվականի ամռանից է սկսել իր աշխատանքները, և առավել մեծ ուշադրություն է դարձվում հարևանների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալուն։ Վերջին մի քանի տարիների տարածաշրջանային և միջազգային հիմնարար զարգացումների արդյունքում նոր շունչ է հաղորդվել երկու երկրների հարաբերություններին։ Նայելով տարածաշրջանային զարգացումներին՝ ԻԻՀ-ն և ՀՀ-ն համակարծիք են այնպիսի սկզբունքների շուրջ ինչպիսիք են՝ միջազգայինն սահմանները հարգելու անհրաժեշտությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի ժողովուրդների իրավունքներն ու անվտանգությունը հարգելու անհրաժեշտությունը և հավաքական ջանքերը՝ կայուն և խաղաղ տարածաշրջան ունենալու համար»,- ասաց ԻԻՀ դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր հիմք է հանդիսանում լայն համագործակցությունը ենթակառուցվածքային հարցերում, էներգետիկ փոխանակումների ոլորտում նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի շրջանակում։

«2021 թվականի ամռանը Գորիս-Կապան երթուղում առաջացած խնդիրների պատճառով ստեղծված վիճակը, ինչին իհարկե հետևեցին ՀՀ կառավարության գործադրված զգալի ջանքերը՝ այլընտրանքային ճանապարհներ ապահովելու ուղղությամբ, ապացուցեց, որ մեզ անհրաժեշտ են հարմար և անվտանգ ճանապարհներ։ Հուսով ենք, որ առաջիկա տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղու պատկերն էապես կփոխվի։ Վստահ ենք, որ Իրանի և Հայաստանի միջև բարձրորակ և հարմարավետ տրանսպորտային ուղիներն արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերը բարձրացնելու առումով։ Իրանով և Հայաստանով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի շահերի դեմ, այլ այդ տրանսպորտային երթուղու բոլոր շահառուները դա կընկալեն որպես սպառնալիք իրենց դեմ»,-նշեց դեսպանը։

Թեմայի այլ նորություններ