Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ադրբեջանի նախագահի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների 31-ամյակին նվիրված հայ-իրանական աշխատաժողովի ընթացքում ընդգծեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ շեշտելով՝ հայերն ու իրանցիները հարևաններ են եղել, կան ու կլինեն:

Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Որոշակի խորամանկություններ կան, խոսվում է այսպես կոչված միջանցքների մասին, բայց Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի:

ԻՐԱՆԸ ԴԵՄ ՉԷ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ

Կարևորելով տարածաշրջանային խնդիրները տեղի երկրների միջև երկխոսությամբ լուծելու բանաձևը՝ պաշտոնական Թեհրանը դեմ չէ նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը՝ նշեց Աբբաս Բադախշան Զոհուրին:
 
Աբբաս Բադախշան Զոհուրի 
- Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա:

ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի և Իրանի միջև երրորդ բարձրավոլտ էլեկրահաղորդման գծի կառուցման գործնական աշխատանքները, ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը ապացուցում են՝ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերություններն ունեն առանձնահատուկ կարևորություն. սա Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի դիտարկումն է:

Գրիգոր Մելքոնյանն արձանագրում է՝ նախորդ տարի երկու երկրների միջև 700 մլն դոլարի առևրաշրջանառությունը լավ հնարավորություն է ստեղծում կարճ ժամանակում հասնել Հայաստանի և Իրանի ղեկավարներին սահմանած 1 մլրդ դոլարի շրջանառության նշաձողին:

Գրիգոր Մելքոնյան (ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական) - Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հստակ արձանագրում են, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն իրենց զարգացման մեծ ներուժը, և այդ ուղղությամբ անհրաժեշտ լուրջ աշխատանքներ կատարել:

Աշխատաժողովի մասնակիցները վերջին տարիներին հարևան պետությունների հարաբերություններում կարևոր քայլ որակեցին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը: Իրանի դեսպանը հույս հայտնեց՝ Հայաստանն էլ առաջիկայում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կունենա:

Թեմայի այլ նորություններ