Իրանի Թավրիզ քաղաքում կբացվի  հայկական թանգարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Իրանի Թավրիզ քաղաքում կբացվի  հայկական թանգարան

Իրանի Թավրիզ քաղաքում կբացվի  հայկական թանգարան

Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում կբացվի հայկական թանգարան, IRNA-ի փոխանցմամբ՝  հայտնել է Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության վարչության նահանգային բաժնի ղեկավարը։

Ահմադ Համզաեհզադեն այս մասին ասել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանի հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ պատմական հայկական հուշարձանների պահպանությունը վարչության կարևորագույն պարտականություններից է։

«Նահանգում բազմաթիվ հայկական հուշարձաններ կան և գլխավոր տնօրինության կողմից ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ դրանց վերականգնման, պահպանման համար, և այդ միջոցառումներից հետո օրակարգում է Թավրիզում հայկական թանգարանի վերաբացումը»: ասել է Համզաեհզադեն։

Նա հավելել է, որ նահանգում կան անգնահատելի հայկական հուշարձաններ, որոնցից թվում  է Սուրբ Ստեփանոս վանքը, որը ներառված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տեսարժան վայրերի ցանկում ։

Թեմայի այլ նորություններ