Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել. Աշոտ Փաշինյանի հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել. Աշոտ Փաշինյանի հայտարարությունը

Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել. Աշոտ Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած տեղեկատվությանը և հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տեղեկությունը ավելի ուշ հաստատել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից առաջ այդ տեղեկությունը տարածել էր հանրության շրջանում «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը։

Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը վերահրապարկել էր նաև ՔՊ-ի ֆեյսբուքյան էջը։

Թեմայի այլ նորություններ