Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությամբ աջակից լինել ձեր իրավիճակին. Քերոլայն Քոքս
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությամբ աջակից լինել ձեր իրավիճակին. Քերոլայն Քոքս

Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությամբ աջակից լինել ձեր իրավիճակին. Քերոլայն Քոքս

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները՝ Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդիպել են ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարևորել է պատվիրակության այցը Հայաստանի և Արցախի համար այս դժվարին ժամանակահատվածում:

«2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: Առկա փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը` հիմնված ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է համագործակցության հետագա զարգացման և եղած ներուժի համակողմանի օգտագործման համար»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Թիմ Լոութընը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ այցի ծրագիրը բավականին հագեցած է: Նա իր պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Էդուարդ Աղաջանյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը` նշելով, որ այս այցը նոր ազդակ կհանդիսանա խմբերի գործունեության աշխուժացման համար և հնարավորություն կընձեռի քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:

Կարևորվել է նաև երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ստեղծված իրավիճակի մասին` Թիմ Լոութընը նշել է, որ պետք է բանակցել հարցի կարգավորման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Հայ խորհրդարանականներն իրենց երախտիքի խոսքն են հղել բարոնուհի Քերոլայն Քոքսին` հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաև Արցախի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար:

Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ու ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալով ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին` գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է. «Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը: Այսպիսի վայրերը մեզ հիշեցնում են, որ պետք է աչալուրջ լինենք մեր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ: Մեծապես գնահատում եմ մեր այցը: Սա շատ յուրահատուկ վայր է»:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայերենով ողջունել է բոլորին և նշել. «Շատ ուրախ եմ, որ նորից այստեղ եմ, որ այս պատմական երկրում հանդիպում եմ հրաշալի մարդկանց: Ուրախ եմ Մեծ Բրիտանիայի Լորդերի և Համայնքների պալատների ներկայացուցիչների հետ այստեղ լինել: Մենք կփորձենք լինել ձեր ձայնը:

Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությամբ աջակից լինել ձեր իրավիճակին: Ես խորապես ցավում եմ, որ ձեր ժողովուրդը տառապում է` հատկապես Արցախում: Մենք հարգում ենք ձեզ: Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում ձեզ` ազատության սահմանագիծը պահելու համար»: 

Թեմայի այլ նորություններ