Հույների և հայերի միջև կապերը շատ ամուր են. Գյուլեկասը մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հույների և հայերի միջև կապերը շատ ամուր են. Գյուլեկասը մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը

Հույների և հայերի միջև կապերը շատ ամուր են. Գյուլեկասը մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը

Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ծաղկեպսակ է զետեղել անհայտ զինվորի հուշարձանին:

Միջոցառման վերաբերյալ նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև միմյանց են կապված երկու Ցեղասպանություններով` Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած պոնտիկ և փոքրասիական հույների Ցեղասպանությամբ»:

Թեմայի այլ նորություններ