Հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, Շառլ Միշել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, Շառլ Միշել

Ինչպես տեղեկացրել էինք, Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հատկանշական է, որ Ալիևի և Միշելի առանձնազրույցը ներկայացնելիս Եվրոպական խորհրդի պաշտոնական ալիքը Յութուբում նշել է, որ նախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղում լարվածության ընթացքում, իսկ եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի ճեպազրույցի տեսագրությունը վերնագրված է «Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է խաղաղությունը Ղարաբաղում»:

Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ «գերազանց և շատ կառուցողական» որակելով հանդիպումը:

«ԵՄ-ի համար Հարավային Կովկասի բարգավաճումը, կայունությունը և անվտանգությունը հույժ կարևոր են: Այդ պատճառով էլ մենք ներգրավված ենք բոլոր դրական ջանքերին աջակցելու համար: Նաև աջակցում ենք վստահության կառուցման միջոցառումներին: Այս երեկո մենք զգալի առաջընթաց արձանագրեցինք: Բոլորս միասին որոշեցինք մեկնարկել խաղաղության կոնկրետ միջոցառում՝ խաղաղության բանակցության համար, որպեսզի, ի վերջո, նախապատրաստվի խաղաղության համաձայնագիրը: Այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները: Նաև համաձայնել ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որը նաև պետք է անդրադառնա սահմանազատման հարցերին, որոնք շատ զգայուն են: Վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կստեղծենք հաղորդակցության հզոր խողովակներ, որոնք թույլ կտան ուսումնասիրել այն ամբողջ առաջընթացը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում:

Դեռ վաղ է որևէ կանխատեսում անել, սակայն դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն ունեցան միմյանց անմիջականորեն հանդիպելու, լսելու միմյանց դիրքորոշումները և իմանալու՝ որոնք են դիմացի կողմի համար զգայուն թեմաները:

Միաժամանակ, ես երկու ղեկավարների հետ պարբերաբար հեռախոսակապ էի պահպանում: Մինչև այսօրվա երեկոյան ընթրիքը մենք նաև մեծ նախապատրաստական աշխատանք ենք կատարել անմիջական շփումների շնորհիվ:

Կարծում եմ՝ մենք քրտնաջան աշխատանքի շնորհիվ առաջընթաց ունենք: Բնավ չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու բարդությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն։ Կա համագործակցելու ընդհանուր ցանկություն, կա առաջնահերթությունները որոշելու ցանկություն:

Վստահ եմ, որ այս երեկո մենք քայլ կատարեցին ճիշտ ուղղությամբ: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ արդեն լուծվել է: Այդուամենայնիվ, դա նշանակում է, որ կա առաջընթաց, քանի որ ավելի լավ ենք հասկանում՝ որոնք են այն հնարավոր տարրերը, որոնց շնորհիվ առաջընթաց կլինի, և, հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, բարգավաճում»,- ասել է Շառլ Միշելը։

Թեմայի այլ նորություններ