Հոկտեմբերին կլինի կառավարման կենտրոն, որտեղ ցանկացած պահի վերահսկողություն կիրականացվի ավտոբուսների նկատմամբ. Երևանի քաղաքապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Հոկտեմբերին կլինի կառավարման կենտրոն, որտեղ ցանկացած պահի վերահսկողություն կիրականացվի ավտոբուսների նկատմամբ. Երևանի քաղաքապետ

Հոկտեմբերին կլինի կառավարման կենտրոն, որտեղ ցանկացած պահի վերահսկողություն կիրականացվի ավտոբուսների նկատմամբ. Երևանի քաղաքապետ

Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ ունեն որոշակի քանակությամբ մանրադրամ: Բայց խնդիրը շարունակում է անհանգստացնել քաղաքացիներին: Թեմայի վերաբերյալ Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

«Վարորդներին ամեն օր տրամադրում ենք 10 հազար դրամի շրջանակներում կոպեկներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մանրեն և նետեն մետաղադրամների արկղի մեջ: Բայց այդպես չի լինում, որ պետությունը կամ համայնքը միայն իր կողմից բարելավումներ անի, քաղաքացիների կողմից վարքագծի փոփոխություն չլինի»,- ասաց Սարգսյանը:

Նա քաղաքացիներին կոչ արեց ունենալ 100 դրամներ, մինչև ներդրվի միասնական տոմսային համակարգը:

«Դա արել ենք այն տրամաբանությամբ, որ վարորդը գումարի հետ ընդհանրապես շփում չունենա»,- ասաց քաղաքապետը:

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան՝ վարորդը արկղը չնետված գումարը վերցնում է, Սարգսյանը պատասխանեց.

«Չեմ բացառում, որ վերցնում են: Այս պահի դրությամբ տրանսպորտի մասով կառավարման կենտրոն ենք ստեղծում, նոր ավտոբուսները կահավորված են 7 տեսախցիկներով: Կլինեն կառավարման կենտրոնում օպերատորներ, որոնք ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն: Հիմա ծրագիրը թեստավորման փուլում է, հոկտեմբերին կունենանք կառավարման կենտրոնը»:

Քաղաքապետը կարևորեց քաղաքացիների պատասխանատվությունն այդ հարցում, որպեսզի հավաքագրված գումարներն ուղղվեն համայնք:

«Անցած տարի 10 միլիարդ դրամ ենք ծախսել ու հարկատուների վճարած գումարների հաշվին ձեռք բերել 211 ավտոբուսները: Հիմա պատրաստվում ենք այդ տրամաչափի ևս 100 ավտոբուս, նաև 15 տրոլեյբուս բերել: Այդ ամենը՝ հավաքագրված գումարների հաշվին»,- նշեց Սարգսյանը: 

Թեմայի այլ նորություններ