ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մաքրման աշխատանքներ է կազմակերպել մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող երկաթուղային գոտու աղբը հեռացնելու համար։

Քանաքեռ-Զեյթուն համայնքում երկաթուղային գծից և ճանապարհի երթևեկելի հատվածից տոննաներով աղբ է հանվել, ինչի համար ներգրավվել է ընկերության և քաղաքապետարանի հատուկ տեխնիկա։ Ալմաստ-Քանաքեռ գծի ոչ ակտիվ հատվածում աղբը թափում են քաղաքին հարակից խիտ բնակեցված տարածքների բնակիչները։ Աղբը այնտեղ է բերվել նաև բեռնատար ավտոմեքենաներով:

«Հարավկովկասյան երկաթուղի » ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին երկաթուղային գծի մաքրման գործում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև հույս է հայտնում, որ քաղաքային իշխանությունները կվերահսկեն քաղաքային երկաթուղային գծերում առկա սանիտարական իրավիճակը: Ընկերությունը հույսը ունի նաև, որ երկաթուղային գծերի մոտ ապրող քաղաքացիները կլինեն բարեխղճ և կպահպանեն մաքրություն։

Թեմայի այլ նորություններ