ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ, որում նշված է.

«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:

Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին: Հայաստանի կառավարությունը եզդիական համայնքին աջակցում է կրթության, ազգային մշակույթի և լեզվի, ավանդույթների պահպանման և այլ հարցերում ու շարունակելու է աջակցել:

Սիրելի՛ բարեկամներ,

վստահ եմ, որ ձեր գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն քաղաքացիական գիտակցությանը և ազգային ավանդույթներին՝ հարստացնելով Հայաստանի Հանրապետության բազմամշակութային ներկապնակը:

Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ, արգասաբեր՝ նոր ու արդյունավետ ծրագրերի նախագծման և իրագործման տարի»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ։

Թող նոր տարին եզդի մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ եզդի ժողովրդի համար նշանավորվի խաղաղությամբ և շարունակական ձեռքբերումներով:

Հայ և եզդի ժողովուրդների միջև պատմական և մշակութային առնչությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Մեր ժողովուրդների հարաբերություններին բնորոշ են փոխադարձ աջակցությունը, միմյանց նկատմամբ սրտացավությունն ու համակրանքը, դժվարությունները միասին հաղթահարելու ձգտումը։

Հայաստանի եզդիական համայնքն այսօր էլ, պահպանելով իր հոգևոր և մշակութային ժառանգությունը, ներգրավված է Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում՝ իր ավանդն ունենալով մեր երկրի շենացման գործում:

Համոզված եմ, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի՝ հիմնվելով ձևավորված ավանդույթների վրա»:

Թեմայի այլ նորություններ