ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքում առկա իրադրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքում առկա իրադրությունը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքում առկա իրադրությունը

Փետրվարի 6-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Միացյալ Նահանգները իր դիտարկման ներքո է պահում Լաչինի միջանցքի հարցը, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բաքվում և Երևանում իր դեսպանությունների միջոցով, և ես անձամբ ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին։ Այս մասին ի պատասխան ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մայքլ Քարփենթերը։

«Կոչ եմ արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան»,- նշել է դեսպանը։

Նա նաև հավելել է, որ իրենք կշարունակեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին ԵՄ-ն է և ԵԱՀԿ-ն՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորմանը, որը շարունակվել է չափազանց երկար և խլել չափազանց շատ կյանքեր։

Թեմայի այլ նորություններ