ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին

ՀՀ  պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին

ՀՀ  պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ բանակում մեկնարկած բարեփոխումները ուժեղ բանակ ունենալուն են միտված:  «1,5 տարվա ընթացքում, եթե մենք համեմատական տանենք, ահռելի աշխատանք է իրականացվել զինվորների թե′ սոցիալական,  թե′ անվտանգային հարցերը լուծելու ուղղությամբ»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ փոխնախարարը:

Նա նշեց, որ վերջին պատերազմի հետևանքով սահմանի փոփոխություն է տեղի ունեցել, և  նոր բնագծերը մշտապես կառուցվել, վերակառուցվել և արդիականացվել են:

Արման Սարգսյանն ասաց, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը միջազգային հանրությանը հղում է  արդարությունը վերականգնելու  իր կոչը:

«Մենք պետք է միշտ  հիշենք և սպասենք այն օրվան, երբ ամբողջ աշխարհը կհասկանա ինչ է ցեղասպանությունը, և դա այլևս չի կրկնվի»,-հավելեց նա:

Թեմայի այլ նորություններ