ՀՀ նախագահը և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը քննարկել են ազգային-եկեղեցական հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

ՀՀ նախագահը և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը քննարկել են ազգային-եկեղեցական հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 28-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյան շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց Եկեղեցու դերը` հատկապես ազգի ինքնության պահպանման գործում:

«Ձեր գործը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այն պատմականորեն միշտ մեկ նպատակ է հետապնդել՝ մեր տեսակը պահել, մեր ժողովրդին օգնել դժվարություններից դուրս գալ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը համակարծիք լինելով նախագահի հետ՝ նշել է, որ միայն համատեղ ջանքերով և միմյանց օգնելով է հնարավոր եղել առաջ շարժվել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ազգային-եկեղեցական հարցերին, ինչպես նաև սփյուռքում մեր եկեղեցու դերի և նշանակության կարևորությանը: 

Թեմայի այլ նորություններ