ՀՀ նախագահն ու Լատվիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40088
  • Դոլար = 387.973

ՀՀ նախագահն ու Լատվիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին

ՀՀ նախագահն ու Լատվիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, արգասաբեր աշխատանք է մաղթել և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իր նպաստը կբերի հայ-լատվիական համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները, մասնավորապես զարգացման մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիական ոլորտը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը հանգամանալից անդրադարձել է տարածաշրջանային հիմնախնդիրներին և ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին և շեշտվել մարդասիրական միջանցքի անխափան գործունեության հրատապությունը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ջանքերը ներդնել ինչպես Եվրամիության շրջանակներում համագործակցության զարգացման ուղղությամբ, այնպես էլ երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությանն ու փոխայցելություններին: Այս նպատակների իրականացման համար շեշտվել է դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությունը:

Թեմայի այլ նորություններ