ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Լյուքսեմբուրգը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը։

Միրզոյանն արձանագրել է, որ Լյուքսեմբուրգն այն երկրների շարքում է, որոնց խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և գոհունակություն հայտնել երկու երկրների խորհրդարանների միջև օրինակելի փոխգործակցության առնչությամբ։

Շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը կարևոր առիթ է արժևորելու երկկողմ համագործակցությունը, անդրադառնալու անցյալի ձեռքբերումներին և ուրվագծելու ապագա հեռանկարները։

Նախարար Ասելբորնն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև միջպետական հարաբերությունները խարսխված են այնպիսի ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների և փոքրամասնությունների իրավունքների ամրապնդումը։

Թեմայի այլ նորություններ