ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ազգային ժողովում ապրիլի 18-ին հանդիպել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանի հետ։

«Դիլանչյանի հիմնադրած MailMachine (հետագայում վերանվանվել է IM Connect) ընկերությունն առաջինն էր աշխարհում, որն ավտոմատացրեց տպագիր նամակագրության ամբողջական պրոցեսը՝ տեքստը թղթի վրա տպելուց, փաթեթավորելուց, դասակարգելուց մինչև առաքում։

2020 թ. պարոն Դիլանչյանը ՀՀ փոստային ազգային օպերատոր «ՀայՓոստին» է նվիրաբերել նոր տպող-ծրարավորող փոստային համակարգ, որի արժեքը կազմում է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար, նշված սարքը տեղադրվել է «Հայփոստ» ՓԲԸ փոխանակման և տեսակավորման կենտրոնում:

Կարևորելով հայրենիքի զարգացման համար իրականացվող բարեգործական ակտիվ գործունեությունը՝ շնորհակալություն եմ հայտնել և բարձր եմ գնահատել պարոն Դիլանչյանի կողմից տարբեր ուղղություններով իրականացված ծրագրերը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Ծովինար Վարդանյանը»,- գրել է Արշակյանը։

Թեմայի այլ նորություններ