ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին

ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ըստ էության արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին:  

Խաչատրյանն իր ելույթում իշխանությանը մեղադրեց արտաքին ճակատում ձախողումների մեջ: Ըստ նրա՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունները բոլորի հետ, բոլոր դաշնակիցների և բարեկամների հետ: Ըստ նրա՝ Եվրոպայում, Իրանում, ՌԴ-ում, նաև ԱՄՆ-ում Հայաստանին սկսել են խեթ նայել:

Անդրադառնալով Հայաստանի միջազգային դիվանագիտության վերաբերյալ արած ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններին՝ Բադալյանն ասաց. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել. ուզում եք ամբողջ աշխարհին համոզել, որ ՀՀ-ն իրենից ոչինչ չի ներկայացնո՞ւմ և անընդհատ փչացնո՞ւմ է իր հարաբերություններն արտաքին դիվանագիտության ճակատում: Դուք լուրեր չեք կարդո՞ւմ: Կարծում եմ՝ հանրության մեծ մասը շատ վաղուց ֆիքսել է, որ, եթե նույնիսկ երկրի ներսում կան բազմաթիվ խնդիրներ, արտաքին քաղաքականությունն այսօր այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին երևի երբեք կամ վաղուց չի ունեցել: Ճշմարտությունների հետ պետք է առերեսվել»:

Թեմայի այլ նորություններ