Հետպատերազմյան շրջանում մենք կարիք ունենք դիվանագետների, քաղաքագետների. Թագուհի Թովմասյանը` ուսանողների հետ հանդիպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40088
  • Դոլար = 387.973

Հետպատերազմյան շրջանում մենք կարիք ունենք դիվանագետների, քաղաքագետների. Թագուհի Թովմասյանը` ուսանողների հետ հանդիպմանը

Հետպատերազմյան շրջանում մենք կարիք ունենք դիվանագետների, քաղաքագետների. Թագուհի Թովմասյանը` ուսանողների հետ հանդիպմանը

Հետպատերազմյան շրջանում մենք շատ կարիք ունենք դիվանագետների, քաղաքագետների: Ուրախ եմ, որ դուք ընտրել եք այդ մասնագիտությունները: Հայաստանն ու Արցախն աշխարհին նորովի ներկայացնելու անհրաժեշտություն կա: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը` փետրվարի 15-ին հանդիպելով խորհրդարանում փորձաշրջան անցնող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ:

Թագուհի Թովմասյանը խոսել է խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի կարեւորության մասին, անդրադարձել օրենսդրական աշխատանքին: Հանձնաժողովի նախագահի խոսքով ընդդիմադիր պատգամավորների` շատ նախաձեռնություններ չներկայացնելը պայմանավորված է խորհրդարանական մեծամասնության կողմից դրանց մերժմամբ: Այս համատեքստում պատգամավորը հիշեցրել է իր հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը եւս մերժվել է:

Անդրադառնալով իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ որպես ընդդիմադիր եւ անկուսակցական` իր գործառույթներն իրականացնում է որպես հանձնաժողովի նախագահ եւ չի ներկայացնում հանձնաժողովի հավաքական կարծիքը: Պատգամավորը փաստել է, որ հետպատերազմական իրավիճակում իր հիմնական աշխատանքն ուղղված է միջազգային հարաբերություններին եւ արտաքին աշխարհի հետ կապին. «Մեկ տարվա ընթացքում 700-ից ավելի գրություններ եմ ուղարկել միջազգային տարբեր ատյաններին` բարձրաձայնելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, Արցախի բնակիչների ամենատարբեր իրավունքների խախտումների մասին»:

Թագուհի Թովմասյանը պատասխանել է ուսանողների հարցերին. դրանք վերաբերել են տարածաշրջանային անվտանգությանը, արտաքին աշխարհի հետ շփումներին, սահմանների անվտանգության ուժեղացմանը, առաջնագծի կահավորմանը, Լաչինի միջանցքի շրջափակմանը: «Մենք բոլորս մեր տեղում պետք է մշտապես ահազանգենք միջազգային կառույցներին»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը եւ հավելել, որ դա կնպաստի նրանց կողմից մեզ վերաբերող հարցերին արագ ու հասցեական արձագանքմանը:

Թեմայի այլ նորություններ