Հետևողական եղեք ձեր բանաձևերին, կոչերին. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հանրագիր է ներկայացրել խորհրդարանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հետևողական եղեք ձեր բանաձևերին, կոչերին. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հանրագիր է ներկայացրել խորհրդարանին

Հետևողական եղեք ձեր բանաձևերին, կոչերին. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հանրագիր է ներկայացրել խորհրդարանին

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ն, ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում, հանրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին, որով հորդորում է հետևողական լինել հայկական հարցի հետ կապված իրենց բանաձևերին, կոչերին, քանի որ կառավարությունը դրանք անտեսում է, չի հետևում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Տարբեր ժամանակներում Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել, կոչեր արել Հայոց ցեղասպանության ճանաչման, 44-օրյա արցախյան պատերազմի վերաբերյալ, Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին, սակայն դրանք կառավարության կողմից մնում են անպատասխան: Մենք հանրագրով հորդորել ենք խորհրդարանին հետևողական լինել իրենց աշխատանքին: Այդպես էլ ասել ենք՝ ձեր որոշումները լուրջ ընդունեք: Դա խնդիր է, որը բարձրաձայնել ենք»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ն Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանու ներքո ապրիլքսանչորսյան միջոցառումների շրջանակում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման մեծ համերգ է անցկացրել Հաագայում՝ ապրիլի 20-ին: Մաթո Հախվերդյանը նշեց, որ եղել են մեծ թվով հրավիրյալներ: Ներկա էին խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմզիգտը, Ագնես Մյուլդերը, Կեես վան Դեր Ստայը, Դոն Սեդերը,   դիվանագիտական կորպուսի, տարբեր կազմակերպությունների, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:

«Ելույթով հանդես է եկել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, խորհրդարանի պատգամավորներ: Նրանք խոսեցին Հայոց ցեղասպանության, այն միջազգային հանրության կողմից չճանաչելու հետևանքների մասին՝ կապելով Ադրբեջանի ագրեսիայի հետ»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

Միջոցառումները կշարունակվեն ապրիլի 24-ին: Նիդերլանդների մի քանի քաղաքներում հայկական խաչքարերի մոտ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ կդնեն, ծաղիկներ կխոնարհեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:

Թեմայի այլ նորություններ