Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով, քամին վնասել է տանիքներ, կոտրել ծառեր և պոկել էլեկտրական լարեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով, քամին վնասել է տանիքներ, կոտրել ծառեր և պոկել էլեկտրական լարեր

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով, քամին վնասել է տանիքներ, կոտրել ծառեր և պոկել էլեկտրական լարեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած ահազանգեր է ստացել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքերի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` տեղեկություններ հաղորդելով այսօր ուժեղ քամու պատճառած վնասների մասին:

«Ժ․19։44-ից ՃԿԱԿ 911 ԱԿ-ում բազմաթիվ ահազանգեր են ստացվում, կոտրված/շրջված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների, վերելակում արգելափակված քաղաքացիների, տների և շենքերի տանիքների պոկվելու/վնասված լինելու վերաբերյալ։

Ըստ առաջնայնության` կանչերը սպասարկվում են հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կամ փոխանցվում են համապատասխան ծառայություններին (կոմունալ, էլ․ցանց)։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Հունիսի 23-ի երեկոյան Հայաստանում հեռուստաալիքների հեռարձակման խափանում էր տեղի ունեցել: Այն տեղի էր ունեցել հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով:

Էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:

Հոսանքազրկվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում են հեռուստաաշտարակում:

Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումն արդեն վերականգնվել է։

Թեմայի այլ նորություններ