Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    90%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    60%
    20 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    70%
    6 կմ/ժ
  • Արցախ 8°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ ընդդիմադիր որևէ պատգամավոր չի դատապարտել Լևոն Քոչարյանի օգնականի՝ լրագրողին հարվածելու միջադեպը:

«Մեկը չասաց՝ վատ բան է եղել, նույնիսկ ձևական, մանտրայի նման չասացիք՝ ցանկացած բռնություն դատապարտելի է: Կամ, որ մեր պատգամավորները (-խմբ «Քաղաքացիական պայմանագիր») իբր ոչինչ են եղել, է՜, հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել»,- ասաց Ալեքսանյանը: 

Ապա դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին՝ նա նկատեց. «8-րդ գումարումից սկսած՝ 2 հիմնական ուղղությամբ եք ինձ փորձել թիրախավորել. մեկը՝ սուտ տարածելով, թե ես երբևէ եղել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ինչը բացարձակ սուտ է, երկրորդը՝ թիրախավորելով իմ կազմվածքը, որն էլ որոշակիորեն փոխվել է: Փաստացի, Տիկին Կյուրեղյան, եկեք խոստովանենք հետևյալը, որ այս պահի դրությամբ ընդդիմության բոլոր արգումենտները, բոլոր թիրախավորումները իմ նկատմամբ սնանկ են, ինչպես և ձեր ողջ քաղաքական գիծը»:

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն մեղադրանքներին, որ իշխանությունն է մեղավոր Լեռնային Ղարաբաղի այսօրվա վիճակի համար՝ Ալեքսանյանն ասաց. «Պարոն Օհանյան, երբ որ ասում եք, որ մեր պատճառով է խզվել Հայաստան-Արցախ կապը, էստեղ մի շատ մեծ հանցանք եք կատարում ճշմարտության դեմ, որովհետև Հայաստան-Արցախ կապը խզվել է, երբ որ ռուսական խաղաղապահների թողտվությամբ փակվել է Լաչինի միջանցքը: Էդ մենք չենք, որ գնացել ենք էնտեղ, ճանապարհ ենք փակել, մենք չենք, որ թույլատրել ենք, որ ճանապարհ փակվի, այդ ճանապարհ փակողներն էլ են հայտնի, այդ ճանապարհ փակողներին թույլտվություն տվողներն էլ են հայտնի: Մենք ամեն հնարավոր քայլ փորձել ենք կատարել, որպեսզի այդ կապը վերականգնվի, ու այդ ճանապարհը բացվի, բայց չի ստացվել»:

Թեմայի այլ նորություններ