ՀայՓոստը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հուշագիր են ստորագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

ՀայՓոստը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հուշագիր են ստորագրել

ՀայՓոստը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հուշագիր են ստորագրել

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Նոր  համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Համագործակցության համար շնորհակալ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ուսանողները մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատակիցների օգնությամբ կստանան պրակտիկ գիտելիքներ և ակտիվ կմասնակցեն վերաբրենդավորվող բաժանմունքների շինարարական աշխատանքներին: Լավագույն ուսանողներին հնարավորություն կտանք  կարիերա սկսելու արագ տեմպերով զարգացող մեր ընկերությունում»:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշում է. «Որակյալ կրթությունը  զարգացման կարևորագույն ուղենիշնիշներից է, և այս համատեքստում կարևորում եմ  ՀայՓոստի հետ համագործակցության վավերացումը: Նմանօրինակ համգործակցությունների արդյունքում է հենց ձևավորվում գործատու-ուսանող ամուր կապը, իսկ համալսարանը, իր բոլոր հնարավորությունները ներդնելով, պատրաստում է այնպիսի մասնագետներ, ովքեր առանց խոչընդոտների ինտեգրվում են աշխատաշուկայում: Ուրախ եմ, որ ՀայՓոստում աշխատում են մեր շրջանավարտները, և այսուհետ ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնել ՀայՓոստում: Այն ոչ միայն կնպաստի մեր ուսանողների կրթական և ուսումնագիտական ծրագրերով պրակտիկ աշխատանքների կազմակերպմանը, այլև մեր երկու կողմերի՝ համալսարանի և ՀայՓոստի աշխատակիցների համար ստեղծագործական լայն հնարավորությունների հարթակ կձևավորվի: Վստահ եմ, որ հուշագրով նախատեսված՝ տարբեր հարթակներում  մասնագիտական քննարկումների,  սեմինարների, բաց դասերի կազմակերպումը նպաստելու է գիտատեխնիկական ոլորտում նոր ու հետաքրքիր առաջարկների ձևավորմանը: Բարի երթ եմ մաղթում բոլորիս»:

ՀայՓոստի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լիդիա Ղազարյանի խոսքով. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության շնորհիվ ՀայՓոստը որակյալ աշխատանքով կապահովի ուսանողներին իր ջերմ և պրոֆեսիոնալ միջավայրում: ՀայՓոստը, լինելով ՀՀ-ի ամենամեծ ընկերություններից մեկը, մշտապես ունի երիտասարդ, նախաձեռնող աշխատակիցների կարիք»:

Հուշագրով նաև ամրագրվեց բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստում։

Հանդիպման ավարտին Հայկ Կարապետյանը և Եղիազար Վարդանյանը ուսանողների, դասախոսական կազմի հետ քննարկել են ճարտարապետության, շինարարության և լոգիստիկային վերաբերող հարցեր, դրանք ՀայՓոստում կիրառելու առավել արդյունավետ ձևաչափերը:

Թեմայի այլ նորություններ