Հայոց ցեղասպանությունն անհերքելի է և պետք է անհերքելի լինի հանուն մարդկության․ Այման Սալամա
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Հայոց ցեղասպանությունն անհերքելի է և պետք է անհերքելի լինի հանուն մարդկության․ Այման Սալամա

Հայոց ցեղասպանությունն անհերքելի է և պետք է անհերքելի լինի հանուն մարդկության․ Այման Սալամա

 Միջազգային իրավունքի պրոֆեսոր և ցեղասպանագետ Այման Սալամանն անհերքելի փաստ է համարում 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը։ Այման Սալամանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում։

«Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ընդգրկում է բոլոր հինգ բանաձևերը, որոնք ներկայացված և ամրագրված են ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածում։ Հայոց ցեղասպանությունն անհերքելի է և պետք է լինի անհերքելի հանուն մարդկության։ Եթե մենք հերքենք այն վայրագությունները, որոնք կատարվել են Օսմանյան կայսրության կողմից, մենք փաստացի կաջակցենք անպատժելիությանը և կխրախուսենք այդպիսի հանցագործներին՝կրկնել դրանք ապագայում։ Գերմանիան և Ավստրան, որոնք այդ ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցներն էին, վերջերս ճանաչել են, որ 1915 թվականին  այնտեղ տեղի ունեցածը  իսկապես ցեղասպանություն էր։

Թուրքական կառավարությունն այսօր անգամ չի կարող փախչել և խուսափել 1919-1920 թթ. երիտթուրքերի դատավարությունից Ստամբուլում, որը անցկացվել էր 1915 թվականի ցեղասպանությունն իրագործած փաշաներին քրեորեն հետապնդելու և պատժելու նպատակով»,- ասված է ուղերձում։

Թեմայի այլ նորություններ