Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ

Դիվանագետ, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության տարելիցը՝ մեջբերելով նախ Հիտլերի հայտնի արտահայտությունն այն մասին, թե «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը», այնուհետ հիշատակելով Էդգար Հիլզենրատի խոսքերն այն մասին, որ «Դա պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հանարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»:

Լաքոտը նաև մեջբերել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետոՌաֆայել Լեմկինի արտահայտած միտքը՝ «Ինչու՞ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցանք է, քան մեկ մարդունը»:

Եզրափակելով, նախկին դեսպանը գրել է, որ այս երեք միտքը հանրագումարն են այն բանի, որ Ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են և անգամ նրանց համար, ովքեր հերքում են ճշմարտությունը:

«Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են Ցեղասպանությամբ: Եկեք լինենք հիշատակի, ճշմարտության ու արդարության լուսավոր կողմում»,-գրել  է Լաքոտը: 

Թեմայի այլ նորություններ