Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան

Հայկական կողմը Թուրքիայի հետ  հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների  հետ:

Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ  թուրքական կողմն էլ նույն կերպ կվարվի:

«Գնում է մի գործընթաց, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի դա, թե ոչ  կախված է Թուրքիայի անկեղծությունից»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչելու ու դատապարտելու են:

«Ինձ համար այս օրը ուժեղ պետություն կառուցելու  օր է: Ցեղասպանության կանխարգելման միակ միջոցը ուժեղ և արդյունավետ պետություն ունենալն է»,-ընդգծեց դեսպանը:

Մարուքյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր է, որպեսզի երկու երկրների հասարակությունները խոսեն իրար հետ:

Թեմայի այլ նորություններ