Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որում Ռուսաստանը հիշատակվում է որպես «ագրեսոր»
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որում Ռուսաստանը հիշատակվում է որպես «ագրեսոր»

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որում Ռուսաստանը հիշատակվում է որպես «ագրեսոր»

Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։

Ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել են նաև Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքիան։

Բանաձևին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։ 

Ձեռնպահ են մնացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և 15 այլ երկրներ։

Բանաձեւի սկզբում կա հետևյալ ձևակերպումը՝ «Ընդունելով նաև, որ աննախադեպ մարտահրավերները, որոնք այժմ Եվրոպային դեմ են կանգնած Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի և մինչ այդ Վրաստանի դեմ ագրեսիայից ու Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցումից հետո, կոչ են անում ամրապնդել համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջև՝ հատկապես ցանկացած պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու քաղաքական անկախության հարգման վրա հիմնված խաղաղության և անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար, ռազմական գործողությունների ընթացքում ապահովել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, տուժածներին փոխհատուցել և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին,»։

Թեմայի այլ նորություններ